«Թերություններ ունեցել եմ, կան բաներ, որոնք նախկինում կարող էի չանել, բայց մինչև որ չես սխալվում, չես էլ կարողանում ինքդ քեզ ուղղել: Եղել են դեպքեր, երբ մտածել եմ գուցե «կատաղեցնելու» համար կարելի է փորձել, բայց դա ինձ մոտ լավ չի ստացվել: Շատերին կարող ես խաբել, բայդ բեմից դա անել չես կարող: Ամենամեծ դատավորը հենց ժողովուրդն է: Ինձ մոտ այդ «կլկլոնցերը» չեն ստացվել, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասում է սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը երիտասարդ տարիներին ռաբիս երաժշտություն մատուցելու մեղանդրանքների վերաբերյալ, ապա ավելացնում. «Ինձ շատերն են ասել, որ սկզբնական շրջանում ռաբիս էի ներկայացնում, սակայն ըստ նրանց` հետագայում հասկացել եմ սխալս: Երիտասարդ ժամանակ բոլորն էլ սխալներ գործում են, սակայն աշխատել եմ իմ սխալներից ճիշտը վերցնել»:
Հիշեցնենք, որ այս կիրակի Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը լեգենդ համարվող երգիչ Հարութ Փամբուկչյանն է, ով կխոսի տարիների ընթացքում ձեռք բերած իր փառքին հաջորդած խոչընդոտների, ռաբիս երգեր կատարելու և այլ ստեղծագործողների երգերն իրենով անելու մեջ մեղադրվելու, իր և Արթուր Մեսչյանի` տարիներ շարունակ ձգվող հակամարտության և, վերջապես, կյանքն առանց իր կնոջ շարունակելու մասին:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը դիտեք նաև Լայմ TV-ով` կիրակի-14.30-ին, կրկնությունը` երկուշաբթի-11.15-ին և չորեքշաբթի` 17.55-ին: