▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ անունն օգտագործելով մի ինքնահաստատվեք. Էդգար Կոստանդյան

 

Էդգար Կոստանդյանը մեր օրերի թերեւս ամենաճանաչված ու քննարկվող հեղինակն է: Եթե «Որբանոց» վեպը որեւէ մեկն ընթերցած չլինի, հաստատ լսած կլինի, որ Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել մի գիրք, որտեղ ամեն բան ու ամեն ոք իր անունով է կոչվում: Դեռ տարիներ առաջ Կոստանդյանը սկզբնավորեց դասական վեպին ամբողջովին հակասող նոր ուղղություն, որով մեր երկրում այսօր ստեղծագործում են հարյուրավոր գրողներ: Իսկ «Որբանոց» վեպի արժեքն ու նշանակությունը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդներրի համար, այլեւս անժխտելի փաստ է: Երեկ հեռուստաեթերով գրական քննարկում էր: Իրեն արձակագիր հռչակած ինչ-որ Արփինե Հակոբյան քննարկում էր «Որբանոցը»: Իր խոսքի երեսուներորդ վայրկյանից «արձակագիր»  Արփինեն մոռացավ, որ խոսում է գրականության մասին, սկսեց քննարկել Կոստանդյանի անձը, հասցնել անձնական վիրավորանքներ: Մեջբերում եմ փոքրիկ հատված. «Նորմալ ա, հարբեցողը պիտի հարբեցողների ու հարբեցողության մասին վեպ գրի»: Այնուհետեւ գրական քննարկումը վերափոխվեց «Որբանոցի» քննարկման:
Գտա Արփինեի հեռախոսահամարն ու զանգահարեցի: Հարցիս՝ «Չե՞ք կարծում, արդյոք, որ այդքան էլ արդարացի չէիք Կոստանդյանի մասին որակումներում», նա պատասխանեց հետեւյալը. «Չեմ հասկանում՝ խի՞ եք էդքան կարեւորում էդ տղային, գրող չեք տեսե՞լ: Օրը քսան հատ «Որբանոց» կարող ա գրի մեզնից յուրաքանչյուրը: Ես իրան ոչ մի վատ բան չեմ ասել, ես գրքի մասին եմ ասել: Իմ համար գրքի տիրաժը չափանիշ չի, էդ էր իմ ասածը»:
Հետո հարցրի, թե մարդուն հարբեցող անվանելն ի՞նչ կապ ունի գրքի ու գրականության հետ, որին ի պատասխան Արփինեն բղավեց. «Լսեք, ի՞նչ եք ուզում ինձնից, էդ ես չեմ ասում,  բոլորն են ասում, հոգնեցի արդեն, էլ չզանգեք ինձ, ավելի լավ ա Էդգար Կոստանդյանին զանգեք»:
Հետեւելով Արփինեի խորհրդին զանգեցի Էդգարին, բայց բջջայինն անջատված էր: Կարողացա կապվել միայն այսօր կեսօրին: Նա անգամ տեղյակ չէր այդ «բանավեճից»: 
«Արփինեն ու Արփինեի նմաններն ինձ համար դատարկ տեղ են,- ասաց Կոստանդյանն ու ավելացրեց,- ինձ թվում ա էդ աղջիկը սեռական կյանք չունի, թող ամսվա մեջ գոնե մի անգամ սեքսով զբաղվի, որ էդ ներվը մեր ջանից չհանի: Էդ մարդիկ տարիներ շարունակ եթեր ու ամբիոն են մուրում, որ ինձնից խոսեն: Ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, մենակ կասեմ, որ իմ անունն օգտագործելով չինքնահաստատվեն, գեղեցիկ բան չի»:
                                                          Աիդա Գրիգորյան

Էդգար Կոստանդյանը մեր օրերի թերեւս ամենաճանաչված ու քննարկվող հեղինակն է:

Եթե «Որբանոց» վեպը որեւէ մեկն ընթերցած չլինի, հաստատ լսած կլինի, որ Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել մի գիրք, որտեղ ամեն բան ու ամեն ոք իր անունով է կոչվում:

Դեռ տարիներ առաջ Կոստանդյանը սկզբնավորեց դասական վեպին ամբողջովին հակասող նոր ուղղություն, որով մեր երկրում այսօր ստեղծագործում են հարյուրավոր գրողներ:

Իսկ «Որբանոց» վեպի արժեքն ու նշանակությունը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդներրի համար, այլեւս անժխտելի փաստ է:

Երեկ հեռուստաեթերով գրական քննարկում էր:

Իրեն արձակագիր հռչակած ինչ-որ Արփինե Հակոբյան քննարկում էր «Որբանոցը»:

Իր խոսքի երեսուներորդ վայրկյանից «արձակագիր»  Արփինեն մոռացավ, որ խոսում է գրականության մասին, սկսեց քննարկել Կոստանդյանի անձը, հասցնել անձնական վիրավորանքներ:

Մեջբերում եմ փոքրիկ հատված. «Նորմալ ա, հարբեցողը պիտի հարբեցողների ու հարբեցողության մասին վեպ գրի»:

Այնուհետեւ գրական քննարկումը վերափոխվեց «Որբանոցի» քննարկման:

Գտա Արփինեի հեռախոսահամարն ու զանգահարեցի:

Հարցիս՝ «Չե՞ք կարծում, արդյոք, որ այդքան էլ արդարացի չէիք Կոստանդյանի մասին որակումներում», նա պատասխանեց հետեւյալը. «Չեմ հասկանում՝ խի՞ եք էդքան կարեւորում էդ տղային, գրող չեք տեսե՞լ:Օրը քսան հատ «Որբանոց» կարող ա գրի մեզնից յուրաքանչյուրը: Ես իրան ոչ մի վատ բան չեմ ասել, ես գրքի մասին եմ ասել: Իմ համար գրքի տիրաժը չափանիշ չի, էդ էր իմ ասածը»:

Հետո հարցրի, թե մարդուն հարբեցող անվանելն ի՞նչ կապ ունի գրքի ու գրականության հետ, որին ի պատասխան Արփինեն բղավեց. «Լսեք, ի՞նչ եք ուզում ինձնից, էդ ես չեմ ասում,  բոլորն են ասում, հոգնեցի արդեն, էլ չզանգեք ինձ, ավելի լավ ա Էդգար Կոստանդյանին զանգեք»:

Հետեւելով Արփինեի խորհրդին զանգեցի Էդգարին, բայց բջջայինն անջատված էր:

Կարողացա կապվել միայն այսօր կեսօրին: Նա անգամ տեղյակ չէր այդ «բանավեճից»: 

«Արփինեն ու Արփինեի նմաններն ինձ համար դատարկ տեղ են,- ասաց Կոստանդյանն ու ավելացրեց,- ինձ թվում ա էդ աղջիկը սեռական կյանք չունի, թող ամսվա մեջ գոնե մի անգամ սեքսով զբաղվի, որ էդ ներվը մեր ջանից չհանի: Էդ մարդիկ տարիներ շարունակ եթեր ու ամբիոն են մուրում, որ ինձնից խոսեն: Ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, մենակ կասեմ, որ իմ անունն օգտագործելով չինքնահաստատվեն, գեղեցիկ բան չի»:     

 

Հեղինակ`

Աիդա Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին