«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ավստրիան ներկայացող Կոնչիտա Վուրստը չի դադարում զարմացնել հասարակությանը: «Եվրատեսիլի» բացման հանդիսավոր արարողությանը նա ներկայացել է սպիտակ զգեստով, որը շատերը համարեցին հարսանյաց զգեստ: «Այս զգեստը կարվել է հատուկ ինձ համար Ավստրիացի դիզայների կողմից»,-ասել է Կոնչիտան: Նա հավելել է.«Ես ամուսնանալ չեմ ուզում, ես արդեն ամուսնացած եմ»:



