Երեկ` մայիսի 6-ին, տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և այն չի անցել առանց հերթական սկանդալի, որի կիզակետում այս անգամ հայտնվել են Ռուսաստանը և Գերմանիան: Ինչպես միշտ եվրատեսիլյան սկանդալները քաղաքական բնույթի են: Տվյալ դեպքում Գերմանիայում Եվրատեսիլը ցուցադրող հեռուստաընկերությունը Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա քույրերի ելութի ժամանակ նախըտրել է գովազդայյին դադար ունենալ, ինչն էլ բավական մեծ քննարկումներ և քննադատություններ է առաջացրել Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ երեկ Տոլմաչևա քույրերը Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի հետ անցել են եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 10-ին:
Սակայն միաժամանակ պետք է նշել, որ նախքան մրցույթը եվրոպական որոշ երաժշտական քննադատներ Եվրատեսիլի կազմխորհրդին խնդրում էին վերանայել Ռուսաստանի մասնակցությունը, քանի որ նրանց կարծիքով վերջիններիս «Shine» երգն ունի քաղաքական ենթատեքստ և Ղրիմի մասին է: