▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը

Ֆեյսբուքյան օգտատեր Արայիկ Մանուկյանը իր էջում գրել է.

«Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է Հրահատ Գևորգյանը: Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին: Մենք բախտ ունեցանք միասին հայկական հեռուստատեսությունում աշխատել 90-ականների ամենածանր օրերին, երբ թվում էր, թե այլեւս ոչինչ հնարավոր չէ փրկել, բայց նվիրումը, լավատեսությունը, հույսը, ոգեւորությունը ապրեցնում էին, ու Հրահատի ներդրումը դրանում մեծ էր: Հիմա նորից իրենց ոչ երկրային կյանքում պիտի հանդիպեն Հրահատն ու Ֆլորան, որ իրենց զավակների պահապան հրեշտակները մնան՝ արդեն երկնային անսահմանությունից»: 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում Ֆլորա Մարտիրոսյանի և Հրահատ Գևորգյանի զավակները երգում են իրենց մոր հիշատակին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին