Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատմել է իր և մոր` ոչ այդքան ջերմ հարաբերությունների մասին: Ներկայումս Քսենիան ակտիվ ուսումնասիրում է հոգեբանություն առարկան, քանի որ դա շատ կարևոր քայլ է համարում իր համար: Հեոռւստահաղորդավարուհին պատմել է, որ ներկայիս դժվարին հարաբերությունները գալիս են դեռևս մանկուց:
Ըստ Քսենիայի` նա մինչ այսօր չի կարողանում ներել մայրիկին այն մի քանի իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել իր կյանքում մանուկ հասակում:
«Կարելի է ասել, փոքր հասակում իմ և մորս հարաբերությունները այդքան էլ լավը չէին, ավելի ճիշտ` ուղղակի սարսափելի էին»,- նշել է Քսենիա Սոբչակը:
Ինքը` Սոբչակը, հասկանում է, որ մորից պահանջում է այնպիսի բաներ, որոնք նա իրեն տալ չի կարող:
«Ես հասկացվածություն եմ ցանկանում, ամուր ընկերական հարաբերություններ, իսկ մայրս ինձ բոլորովին այլ բան է առաջարկում` պաշտոնական հարաբերություններ, որոնք, իր կարծիքով, հոգատարության նշաններ են»,- պատմել է հաղորդավարուհին:
Ավելին, Սոբչակը համոզված է, որ մայրը փորձում է տրամադրել իր ամուսնուն իր իսկ դեմ.
«Լյուդմիլա Բորիսովնա, ես գիտեմ, որ դուք ցանկություն ունեք տրամադրել ինձ Քսյուշայի դեմ»,- մեկ անգամ ի պատասխան նրան` ասել է Սոբչակի ամուսինը` Մաքսիմ Վիտորգանը: