Վերջերս աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան նկարահանվել է բրազիլական Vogue-ի երկու թողարկման համար։ Հետո աստղը բոլորին ապշեցրել է ֆրանսիական մեծահասակների LUI ամսագրի համար արված բաց ֆոտոսեսիայով:
Այս անգամ Ռիհանան նկարահանվել է ոչ միայն առանց ներքնազգեստի վերին հատվածի, այլև առանց կիսավարտիքի։ Լուսանկարներն առաջին անգամ հայտնվել են աստղի Instagram-ի էջին:
Լուսանկարները երգչուհու միկրոբլոգում հայտնվելուց հետո էջն անմիջապես արգելափակվել է։ Մի քանի օր երկրպագուները չեն կարողացել այցելել իրենց սիրելիի էջը։ Ավելի ուշ այն վերականգնել են՝ սխալը բացատրելով տեխնիկական թերությամբ:
«Այս էջը մեր ավտոմատ համակարգերից մեկի կողմից արգելափակվել է։ Այս թյուրիմացության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հաղորդել են Instagram-ի պաշտոնական ներկայացուցիչները։
Սակայն մինչև հիմա որոնման բաժնում գրելով Ռիհանայի բլոգի հասցեն, կարելի է միայն հաղորդագրություն տեսնել, որ էջը գտնված չէ: