▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն քեզ, թանկագինս. Իրինա Ալեգրովան ներկայացրել է իր նոր երկրպագուին

Ռուսական ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան երկրպագուներին ցույց է տվել իր նոր երկրպագուին: Արտիստուհին նրան ներկայացրել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ:

Համերգի ընթացքում երգչուհին հրաշալի տրամադրություն է ունեցել եւ կատարել է իր հիթերից մի քանիսը: Ելույթից հետո բեմի մոտ ծաղիկներով երկրպագուների շարք է գոյացել: Նրանց մեջ առանձնացել է ճերմակ վարդերի հսկայական փունջը ձեռքին մի ազդեցիկ տղամարդ, ում տեսնելով, Ալեգրովայի աչքերը ուղղակի սկսել են փայլել: Նույնիսկ համերգը վարող Նիկոլայ Բասկովը չի կարողացել անտարբեր մնալ: Նա ենթադրել է, որ տղամարդը պատգամավոր է: Սակայն Իրինայի երկրպագուն հայտարարել է, որ պատգամավորության հետ ոչ մի կապ չունի, բայց սատարում է իշխող կուսակցությանը:

Իսկ Ալեգրովան կրակի վրա յուղ է լցրել: Բասկովի հարցին, թե ով է նման շքեղ ծաղկեփնջով երկրպագուին ուղարկել իր մոտ, երգչուհին պատասխանել է.

«Նա ինքն է ինձ մոտ ուղղվել: Երբ ելույթ եմ ունենում Մոսկվայում, չի լինում մի համերգ, որ ես տուն վերադառնամ առանց ճերմակ վարդերից կազմված այդպիսի շքեղ փնջի: Շնորհակալություն քեզ, թանկագինս»,- ասել է Ալեգրովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին