▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենիի վրիպակը «Արմենիայի» եթերում

«Արմենիան» բոցը բոցի ետևից ա տալիս: Ոնց որ գրադի կրակահերթ լինի: Մի զալպ բաց են թողնում, հետո մինչև լիցքավորում են, որոշ ժամանակ է անցնում ու նորից բաց են թողնում:

Մինչ ողջ մամուլն ու սոցիալական ցանցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությունն են քնարկում. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը» ու միաբերան պնդում, որ դա ոչ թե գրավյալ, այլ ազատագրված տարածք է, Արմենիան նոր բոց է անում: Տոնական վեհաշուք համերգին, Նազենին ոչ ավել ոչ պակաս ասում է. « Մայիսի 9-ին գրավեցինք Շուշին»: Ազատագրական պայքարը մի տեսակ վերածվում է նվաճողական պայքարի: Էլ չեմ ասում, որ հայկական եթերով օգտագործած նախադասությունը ի՜նչ հիանալի հումք կդառնա ադրբեջանական եթերի համար: Ինչ արած, մնում է արձանագրել Արմենիայի կրակահերթը որպես տեխնիկական կամ հուզական վրիպակ: Նման մի «վրիպակ էլ» ՝ գրավյալ տարածքի մասով, ինչքան հիշում եմ,  մի քանի տարի առաջ Օսկանյանը թույլ տվեց: Այնպես որ երբեմն վրիպակների մեջ քաղաքականություն էլ կարելի է փնտրել»:



Հասմիկ Բաբաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին