Քանի որ անկեղծ հետաքրքիր էր, թե որ երկրի հանդիսատեսը որքան է գնահատել Հայաստանին, կազմեցի այս ցուցակը: Առաջին թիվը ցույց է տալիս, թե հանդիսատեսի քվեարկության արդյունքում Հայաստանը որերորդ հորիզոնականն է զբաղեցրել այդ երկրում, իսկ երկրորդ թիվն արդեն տվյալ երկրից Հայաստանին տրված միավորը` հաշվի առնելով նաև ազգային ժյուրիի գնահատականը:
Ադրբեջան 25-րդ, 0 միավոր
Հունաստան 1-ին, 7 միավոր
Ալբանիա 13-րդ, 0 միավոր
Սան Մարինո (քվեարկության արդյունք չկա), 6 միավոր
Դանիա 14-րդ, 2 միավոր
Մոնտենեգրո 10-րդ, 10 միավոր
Ռումինիա 4-րդ, 7 միավոր
Ռուսաստան 1-ին, 8 միավոր
Նիդերլանդներ 3-րդ, 7 միավոր
Մալթա 15-րդ, 6 միավոր
Ֆրանսիա 1-ին, 12 միավոր
Մեծ Բրիտանիա 16-րդ, 0 միավոր
Լատվիա 6-րդ, 10 միավոր
Հայաստան -
Իսլանդիա 7-րդ, 2 միավոր
Մակեդոնիա 2-րդ, 8 միավոր
Շվեդիա 6-րդ, 5 միավոր
Բելառուս 2-րդ, 10 միավոր
Գերմանիա 6-րդ, 6 միավոր
Իսրայել 1-ին, 6 միավոր
Պորտուգալիա 14-րդ, 4 միավոր
Նորվեգիա 15-րդ, 0 միավոր
Էստոնիա 7-րդ, 5 միավոր
Հունգարիա 6-րդ, 7 միավոր
Մոլդովա 5-րդ, 3 միավոր
Իռլանդիա 19-րդ, 0 միավոր
Ֆինլանդիա 6-րդ, 4 միավոր
Լիտվա 8-րդ, 0 միավոր
Ավստրիա 2-րդ, 12 միավոր
Իսպանիա 4-րդ, 4 միավոր
Բելգիա 1-ին, 0 միավոր
Իտալիա 7-րդ, 0 միավոր
Ուկրաինա 2-րդ, 10 միավոր
Շվեյցարիա 10-րդ, 0 միավոր
Վրաստան 1-ին, 12 միավոր
Սլովենիա 20-րդ, 0 միավոր
Լեհաստան 7-րդ, 1 միավոր
Այստեղ ակնհայտ կարելի է տեսնել, թե որ երկրի ժյուրին ինչքան է «բզբզացել»: Օրինակ Մոնտենեգրոյի ժյուրին լավ է բզբզացել, ըստ քվեարկության 10-րդ տեղում ենք եղել, բայց ինքը 10 միավոր է տվել, իսկ Բելգիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Հունաստանի դեպքում պատկերը հակառակն է: Տվյալ երկրների ազգային ժյուրիների թեթև ձեռքով Հայաստանը բարձր միավոր չի ստացել, թեպետ ըստ հեռախոսային քվեարկության 1-ին տեղում է եղել...
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հաղթեց Կոնչիտա Վուրստը, Արամ MP3-ը`4-րդն է: