Ամերիկյան շոու բիզնեսում նոր սկանդալ է հասունացել: Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ վերելակներից մեկում տեղադրված թաքնված տեսախցիկի միջոցով ցույց է տրվում, թե ինչպես է հայտնի երգչուհի Բեյոնսեի քույրը` Սոլանժը, վերելակում հարձակվում և ծեծի ենթարկում երգչուհու ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին:
Դեպքը տեղի է ունեցել օրերս տեղի ունեցած նորաձևության օրացույցի գլխավոր իրադարձությունից հետո: Չնայած նրան, որ ռեփերի թիկնապահը փորձել է ամեն կերպ հեռու պահել Բեյոնսեի քրոջը Ջեյ Զիից` այնուամենայնիվ, համառ աղջկան հաջողվել է մի քանի հարված ուղղել ռեփերին:
Թե ինչն է դրդել Սոլանժին գնալ նման քայլի, դեռևս պարզ չէ: