▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա սքանչելի է. Շերն էլ է անդրադարձել Կոնչիտա Վյուրստին

Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը թվիթերում արտահայտվել է Եվրոտեսիլ 2014-ի հաղթող մասնակից Կոնչիտա Վյուրստի մասին.

«Ես չեմ դիտել Եվրոտեսիլը: Իմ մի քանի ընկերներ ծաղրում էին հաղթողին, բայց ես զգացի, որ չպետք է համաձայնվեմ նրանց հետ: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչքան արցունք է թափել այս երիտասարդը՝ փորձելով լինել անկեղծ ինքն իր նկատմամբ: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ինչպիսի կամքի ուժ է ունեցել նա, որպեսզի իրականացնի իր երազանքն այդպիսի պայմաններում:
Ես հիշում եմ, թե ինչպես էին ինձ և Սոնիին (Շերի առաջին ամուսինը) ծաղրում, մեզ թույլ չէին տալիս այցելել ռեստորաններ, խանութներ, հեռուստաընկերություններ միայն նրա համար, որ մենք տարբերվող տեսք ունեինք: Այն փաստը, թե ինչպիսի տեսք ունի որևէ մեկը, սպառնալիք չէ: Հաղթողը սքանչելի է: Երկու խորհուրդ. դու ավելի գեղեցիկ անունի ես արժանի և ավելի լավ կեղծամի: Ես հարգում և հիանում եմ քո վճռականությամբ», - գրել է լեգենդար երգչուհի Շերը:

Նշենք, որ Կոնչիտան բազմիցս ասել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչել են երգչուհիներ Շերը, Մադոննան և Լեդի Գագան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին