Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանում է և հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Արթուր Արքան պատմել է իր վերջին երկու մենամարտերի մասին, ասելով, որ իր համար կյանքի նպատակ էր գոտին վերադարձնելը, որին հասնելու համար անտեսել է ձեռքի վնասվածքը: Ավելին` նրա աջ ձեռքի վնասվածքի մասին նույնիսկ մրցավարները տեղյակ չէին, քանի որ այդ պատճառով հնարավոր է մենամարտը չկայանար:
Նշենք, որ հայրենիքից հեռու գտնվող Արթուր Աբրահամը շատ է կարևորում հայերի միասնականությունը և այդ պատճառով է իր վերանվաճված գոտին բարձրացնելու պատիվը վստահել է Վիտամին ակումբի անդամ Գարիկ Պապոյանին: Արթուրի խոսքով` ինքը և շատ հայեր սիրում են, թե Գարիկին, թե Վիտամին ակումբը, և իմանալով, որ տղաները ներկա էին լինելու իր մենամարտին նման որոշում էր կայացրել:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր Աբրահամը և Վիտամին ակումբի տղաները միմյանց սատարում են: Օրեր առաջ եվրատեսիլյան թոհ ու բոհի ժամանակ բռնքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում Արամ Mp3-ի օգտին քվեարկելու կոչեր էր արել:
Նշենք, որ Արթուր Աբրահամը հյուրընկալվել է Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդմանը և շուտով նրա բացառիկ հարցազրույցը տեսնելու հնարավորություն կունենաք: