▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթին Բիբերը մեղադրվում է կողոպուտի մեջ

Ջասթին Բիբերը կասկածվում է կողոպուտի մեջ: Այս տեղեկությունը հաստատել է Լոս-Անջելեսի ոստիկանությունը: Ըստ նրանց՝ մայիսի 12-ին կանադացի երգիչն ընկերների հետ զբոսնելուց է եղել Սան Ֆերնանդոյի այգիներից մեկում: Այդ ժամանակ ինչ-որ անծանոթուհի փորձել է լուսանկարել Ջասթինին, ինչն ամենևին նրան  դուր չի եկել: Ջասթինը նկատելով այդ ամենը, խնդրել է կնոջն իրեն փոխանցել բջջային հեռախոսը, սակայն ստանալով բացասական պատասխան՝ Բիբերն ինքն է փորձել վերցնել այն տիկնոջ պայուսակից: Տեսնելով, որ հեռախոսն արգելափակված է, Ջասթինը հետ է վերադարձրել այն: Կինը փորձել է հասկացնել երգչին, որ նրանից անգամ մի լուսանկար չկա իր հեռախոսի մեջ և բացատրել է, որ ինքն ու իր 13-ամյա աղջիկն ընդամենը ցանկացել են ողջունել Բիբերին:

«Դուք նվաստացնում եք ձեզ ձեր աղջկա առաջ: Ինչո՞ւ չեք պարզապես վերանում այստեղից»,- ի պատասխան անծանոթուհու՝ պատասխանել է Ջասթին Բիբերը:

Վիրավորվելով երգչի նման պահվածքից՝ կինը դիմել է ոստիկանություն կողոպուտի բողոքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին