Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և մակագրել այն.
Fnews.am-ը լսել է ՀՀ ժողովրդական արտիստ, լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի կարծիքը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նախ շատ է հավանում Սիրուշոյի Պռեգոմեշը.
Այդ երգի մեջ մակարդակ կա, երգը գեղեցիկ է և ես կարող եմ իրեն միայն շնորհավորորել: Ինչ վերաբերվում է մրցանակ ստանալ-չստանալուն` ինչ խոսք մրցանակի պետք է սպասենք, որովհետև կարծում եմ, որ Սիրուշոն հաջողված երգչուհի է, մենք էլ կարող ենք իրենով պարծենալ:
Բացի այդ ճաշակով աղջիկ է, բեմական, պարային շարժումներով, ու այդ ամենը իրեն շատ սազական է: Երգում Կոմիտասից էլ նոտաներ կան` ինքը Կոմիտաս էլ շատ լավ կարող է երգել, կստացվի իր մոտ, Սայաթ-Նովա էլ շատ լավ կերգի, Շերամ էլ շատ լավ երգում է, մենք բոլորս էլ լսել ենք` մի խոսքով իր ձայնը շատ ճկուն է և ինչ էլ, որ ցանկանա կարող է կատարել` իրեն հաջողություն եմ ցանկանում, բոլորս էլ ուրախանում ենք: