▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն անգրագետ մարդիկ կարող են մտածել, որ ներկայացումը Հասմիկ Պողոսյանի մասին է. Վահե Շահվերդյան

Այսօր`մայիսի 22-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պետք է կայանար «Տիկին մինիստրուհին» ներկայացման պրեմիերան, որը բեմադրել է հրավիրված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Սակայն Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ պրեմիերան հետաձգվել է.

«Երեկ «Տիկին մինիստրուհին» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Ալեքսանյանը ձայնի կորուստ է ունեցել: Բժիշկների հորդորով նա պետք է 5 օր հանգստանա, ինչի պատճառով  պրեմիերան  տեղի կունենա մայիսի 29-ին»:

Վահե Շահվերդյանը նաև անդրադարձավ այն կարծիքներին, որոնց համաձայն «Տիկին մինիստրուհին» ներկայացումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասին է.

«Դա հիմարություն է, միայն անգրագետ մարդիկ կարող են այդպես մտածել: Ներկայացման հեղինակ Բրանիսլավ Նուշիչն այս ստեղծագործությունը գրել է 1929 թվ-ին և մտածել, որ այն կապ ունի Հասմիկ Պողոսյանի հետ, ուղղակի տգիտության հետևանք է: Նշեմ, որ «Տիկին մինիստրուհին» ներկայացումը խաղացել են աշխարհի տարբեր  բեմերում»:

Եզրափակելով զրույցը` ռեժիսորը կարծիք հայտնեց իր բեմադրություններում քաղաքականություն տարրեր օգտագործելու մասին.

«Ինքս երբեմ չեմ փորձել դա և դրա կարիքն էլ չեմ ունեցել: Եթե նայեք իմ բեմադրությունների ցանկն ամեն ինչ կհասկանաք»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարող եք կարդալ նաև Վահե Շահվերդյանի որդու` ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հարցազրույցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին