▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ. վեճ Անահիտ Սիմոնյանի և Անի Քոչարի միջև

 

Նոր սկանդալ. Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններով դիմել է Անի Քոչարին:
Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան…. 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններով դիմել է Անի Քոչարին.

«Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան….»:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անահիտի հետ` փորձելով ստանալ վերջինիս մեկնաբանությունը:

«Ինչպես միշտ Անի Քոչարն իր խղճուկ ոճի մեջ է: Նա վերցրել է իմ շատ հին նկարներից և ֆոտոշոփով հատուկ տգեղացրել այն: Բոլորը տեսել են իմ նկարները,ես  չեմ ունեցել նման նկար և նման դիմագծեր: Նա դա արել է միայն նրա համար, որ իր  ամսագիրը վարկանիշ ձեռք բերի:Ես պարզապես խոսքեր չունեմ իրեն ասելու և անհամբեր սպասում եմ իր զանգին»:

Այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը կապված է Անահիտ Սիմոնյան-Անի Քոչար նախկին տարաձայնությունների հետ` երգչուհին պատասխանեց.

«Այո, որովհետև մեր հարսանիքի հաջորդ օրը նա գողացել է իմ և Հայկոյի հարսանյաց նկարը և գրել շատ տհաճ մի նյութ` կապված Հայկոյի նախկին ամուսնության հետ: Դրանից հետո նա Հայկոյի կողմից իրեն հասանելիք ձևով պատասխան ստացավ: Բայց, շարունակելով նման ձևով, նա չի էլ պատկերացնում, թե ինչ հետևանքներով կարող է վերջանալ այս ամենը»:

Հիշեցնենք նաև, որ Անահիտ Սիմոնյանն ու Անի Քոչարը ևս մեկ տարաձայնություն են ունեցել Անի Քոչարի ամսագրի «Ինտելեկտուալ հարցաթերթիկ» խորագրի պատճառով:Անահիտ Սիմոնյանը լրացնելով այն, չէր  պատասխանել, թե որ աշխարհամարտի ժամանակ է տեղի ունեցել Հայոց եղեռնը: Թեև լրացված  հարցաթերթիկը տպագրվել էր ամսագրում, որոշ ժամանակ անց այն տեղ էր գտել նաև Անի Քոչարի  կայքում, ինչն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, և շատ օգտատերեր քննարկման էին դրել Անահիտ Սիմոնյանի ինտելեկտը:

Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Անի Քոչարի լուսանկարը և մակագրել այն.

«Գեղեցկուհի, քեզ նույնիսկ ֆոտոշոփը չի փրկի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին