shamshyan.com-գրում է, մայիսի 23-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարևանությամբ բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի և Երևան քաղաքի Ջուղայի փողոցի բնակիչ 38-ամյա Սեպուհ Ապիկյանի վարած մոտոցիկլը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ապիկյանն ու նրա ուղևոր Մելի Ապիկյանը մարմնական վնասվածքներ են ստացել և քաղաքացիների օգնությամբ օպերտիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում