Արդեն տեղեկացրել ենք, որ ուկրաինական «Золоті Ворота» երգը, որի հեղինակը հայազգի Շուշան Սարգսյանն է, հավակնում է Ուկրաինայի երկրորդ հիմն դառնալ:
Asekose.am-ը ներկայացնում է Շուշան Սագսյանի ոգեշնչման և երգի ստեղծման ողջ մանրամասները.
«Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցնցել էին ամբողջ աշխարհը, և Ուկրաինային օգնության ձեռք է մեկնել ճանաչված հայ երգահան Շուշան Սարգսյանը: Վերջինիս խոսքով` իր վրա մեծ ազդեցություն են թողել Նիգոյանի մահը և Մայդանի մյուս հերոսները, իսկ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նրան հիշեցրել են Հայաստանի ծանր ռազմական շրջանի մասին, որը եղել է իր մանկության տարիներին:
Այն ամբողջ ցավը, որը զգացել է ուկրաինացի ժողովորդը, Շուշանն անցկացրել է իր միջով և գրել է «Золоті Ворота» («Ոսկե դարպասներ») երգը, որը «Пакунок-Порятунок» БФ «Чудотворец» բարեգործական նախագծի հիմքն է հանդիսացել:
Խոսքերի հեղինակը ուկրաինացի ճանաչված բանաստեղծ Նիկոլայ Բրովչենկոն է: Ուկրաինային օգնելու նախագծին միացել են հայտնի պրոդյուսեր Յուրի Ֆալեսան (երգչուհիներ Անի Լորակի և Միկա Նյուտոնի նախկին պրոդյուսերն է և velvet music-ի ներկայացուցիչը Ուկրաինայում),ուկրաինական էստրադայի 8 ներկայացուցիչներ (Վիտալի Կոզլովսկին, Անաստասիա Պրիխոդկան, Վիկտոր Պավլիկը, Մաշա Գոյան, Մաշա Սոբկոն, Իգոր Տատարենկոն, Սվետլանա Տարաբարովան, Օլգա Ցիբուլսկայան), ինչպես նաև Ուկրաինայի ազգային ռադիոընկերության մանկական երգչախումբը, որի դիրիժորն է Գ. Տրոֆիմովան:
«Пакунок Порятунок» նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել «Intercontinental Kyiv» հյուրանոցում, որի շրջանակներում ներկայացվել է «Золоті Ворота» երգը և տեսահոլովակը: «Пакунок Порятунок» նախագծի շնորհիվ Շուշանն իրեն միացած մարդկանց հետ միասին ամբողջ երկրի հիվանդ և ծանր վիրավորված մարդկանց օգնելու նպատակ ունի, որոնց թիվը, ներկայիս ոչ կայուն Ուկրաինայում, դեղամիջոցների բացակայության և թանկացման պատճառով օրեցօր գնալով մեծանում է:
Իսկ «Золоті Ворота» երգը, որն ըստ քննադատների` հավակնում է դառնալ Ուկրաինայի երկրորդ ոչ պաշտոնական հիմնը, կոգևորի ուկրաինացի ժողովրդին այս դժվարին շրջանը պատվով հաղթահարելու»:
72157644406543729