▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժպտացող արժեքներ» կամ ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը նստեց մեծ կշեռքի մեջ

Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում ...

Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիք հայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի «Ժպտացող արժեքներ»  խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները: Լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել յուրովի ներկայացնել ազգային և համամարդկային արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է` որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:

Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացրել են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Նարեկ Դուրյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկոն), Միքայել Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, The Beautified Project-ը, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:

«Ժպտացող արժեքներ»  խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի ու սիրված անհատներ, լրագրողներ, հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ:

«Ժպտացող Արժեքները»  մարմնավորել են.

 

  1. ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ (դուդուկահար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ)
  2. ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ (դերասան, սցենարիստ, պրոդյուսեր)
  3. ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ(«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հ/կ նախագահ)
  4. ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ («Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ )
  5. ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Mrs. Globe 2009» մրցույթների հաղթող)
  6. ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (hեռուստահաղորդավարուհի)
  7. ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ (դերասան, ռեժիսոր, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ)
  8. ՖՈՐՇ (ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ) - ( երգիչ, երգահան)
  9. ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ (հեռուստառադիոհաղորդավարուհի)
  10. ԺԱԿ  (ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ) - (հեռուստառադիոհաղորդավար)
  11. ՌՈԼԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ (“Reincarnation” խմբի հիմնադիր, վոկալիստ ու կիթառահար)
  12. ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ (կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ)
  13. ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ (դերասան, ռեժիսոր)
  14. ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ
  15. ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ (նկարչուհի, ազգագրագետ),
  16. ԼԻԴՈՒՇԻԿ (երգչուհի)
  17. ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ (բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ),
  18. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (շախմատի օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր)
  19. ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ (երգչուհի)
  20. THE BEAUTIFIED PROJECT (Ռոք խումբ)
  21. ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ (դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ)
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին