«Վիա Գրա» խմբի աղջիկները շարունակում են փոփոխությունների ենթարկել ոչ միայն իրենց արտաքին տեսքը, այլ նաև` դիմել ոճային կտրուկ փոփոխությունների:
Օրերս խմբի նոր մեներգչուհիները ելույթ են ունեցել Օդեսսայում, որտեղ ցուցադրել են իրենց նոր հագուստները, որոնց շնորհիվ աղջիկները, ըստ նրանց երկրպագուների, բավականին վուլգար և թեթևաբարո տեսք էին ստացել:
Հիշեցնենք, որ մինչ այս աղջիկները հասցրել են նկարահանել մեկ տեսահոլովակ և ձայնագրել երկու ստեղծագործություն: