Երբ տեղի էր ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ խաբել եմ» տեսահոլովակի պրեմիերան, երգչուհին միաժամանակ մրցույթ էր հայտարարել քլիպմեյքերների համար, քանի որ տեսահոլովակը նկարահանվել էր կանաչ տաղավարում, ինչը թույլ էլ տալիս բոլոր գրաֆիկայի մասնագետներին, անիմատորներին, մոնտաժային աշխատանքներ իրականացնողներին իրենց երևակայության շնորհիվ նկարահանել տեսահոլովակի վերջնական տարբերակը: Թեև երգչուհին հետագայում մեղադրվեց պլագիատի մեջ, ամեն դեպքում մրցույթը չդադարեց և քվեարկության շնորհիվ որոշվեց հաղթողը` Ռոբերտ Փաշինյանը: Եվ ահա, Լիլիթ Հովհաննիսյանը հանձնել է նաև խոստացած գումարը, ինչը մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
««Քեզ խաբել եմ» տեսահոլովակիս մրցույթի ավարտից հետո՝ Հայաստան վերադառնալուն պես, հանդիպեցի մրցույթիս հաղթող Ռոբերտ Փաշիկյանի հետ, հանդիպման վերջում, բնականաբար, հանձնեցի նրան «LILIT HOVHANNISYAN ONLINE SHOP»–ի սահմանած մրցանակը (1.000.000 դրամ), ինչը ամենակարևորը չէ այս ամենի մեջ»: