Վերջերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել հեղինակային իրավունքների խախտման դեպքերի մասին, իբր թե Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար ոչ մի գործող համակարգ չկա: Այս տեղեկատվության մեջ նշված էր www.muzon.am կայքի մասին, որն արդեն 2 տարուց ավել է փորձում է պայքարել հեղինակների և երգիչների իրավունքների համար, սակայն այնքան էլ լավ չի հաջողվում դա:
Ես փորձեցի պարզել թե ինչ պայմաններով և ճանապարհներով է այդ կայքը աշխատում և իմ ծանոթ որոշ երգիչներից, ովքեր տեղ են գտել այդ կայքում, հացուփորձ արեցի: Ինձ ասացին, որ այդ կայքի հիմնադիրները, պայմանագրեր են կնքել երգիչների հետ` ամեն ներբեռնման դիմաց հոնորար վճարելու նախապայմանով: Երգիչները ստացել են իրենց գումարները սակայն դրանք քիչ են եղել, որովհետև մեր հայ օգտատերերը գնում և ներբեռնումներ են կատարում ուրիշ անօրինական կայքերից, որտեղ կարիք չկա 30 վայրկյան գովազդ դիտել երգը ստանալու համար, չնայած դա անվճար է: Չէ՞ որ այդ գովազդը դիտելիս, իրենց սիրած երգիչն է գումար ստանում և հնարավորություն ունենում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու:
Ցավոք սրտի չեմ կարող ասել թե ինչքան գումար են ստանում երգիչները, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, սակայն իմանալով այդ թիվը, համոզված կարող եմ ասել, որ դա մոտ 4 անգամ ավել գումար է քան Youtube-ում տեղադրված կլիպերի գովազդներից եկող գումարը և շատ մոտ է itunes-ից հասանելի գումարներին:
Կապ հաստատելով www.muzon.am կայքի հիմնադիրների հետ, իմացա, որ այժմ նրանք ստեղծում են նոր համակարգ որն այլևս չի ստիպի դիտել գովազդային տեսահոլովակն ամբողջությամբ և ավելի հարմար ու արագ կլինի: Իմ այն հարցին թե ինչպես են ֆինանսավորում կայքի գործունեությունը, պատասխանեցին, որ այժմ բոլոր երգիչների հետ համաձայնություն կա, որ ոչ մի գումար չվճարվի և այս ամենն արվի բարեգործական նպատակներով, մինչև կայքը նորից կգտնի հովանավորներ, ֆինանսավորողներ և աջակիցներ: «Չնայած մեր գործունեության 2.5 տարիների ընթացքում մենք ունեցել ենք և մինչև այժմ ունենում ենք մեծ դժվարություններ, սակայն մենք չենք հապաղում և շարունակում ենք նույն եռանդով աշխատել, որպեսզի հասնենք մեր նպատակին և Հայաստանի Հանրապետությունն էլ քայլի ամբողջ աշխարհի հետ համընթաց թե’ իր տնտեսական ցուցանիշներով, թե’ քաղաքացիական հասարակության զարգացման և թե’ որպես օրենքների ջատագով և նորարարական որոշումներով հագեցած երկիր» - ասաց կայքի հիմնադիրներից Տեսնելով այս համակարգի ողջ լրջությունը, կո’չ եմ անում բոլորին օգտվել և խթանել հեղինակների իրավունքների պաշտպանությունը:
Հեղինակ` Սրբուհի Հարությունյան