▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել

Շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի «Հակադարձ շրջադարձ» (Поворот наоборот) ֆիլմը, որի գլխավոր դերակատարը ռուսական շոու բիզնեսի հաջողակ արտիստ Նիկոլայ Բասկովն է:

Ֆիլմում Բասկովը մարմնավորում է հայտնի երգչի, ով օրերից մեկ օր հասկանում է, որ այն գլամուրը և շքեղությունը, որի անմիջական մասնակիցը նաև ինքն է, ամենևին էլ իրեն ուրախություն չի պատճառում: Նրան թվում է, թե իր կյանքում ամեն ինչ չէ, որ լավ է ընթացել և մտովի նա տեղափոխվում է իր մանկություն, երբ երազել է դառնալ օդաչու:

Տեղեկացնենք, որ սա Նիկոլայի առաջին լուրջ փորձն է հանդես գալու որպես դերասան: Մինչ այս նա նկարահանվել է տարբեր հեռուստատեսային մյուզիքլներում, ինչպես նաև ռուսական հումորային ֆիլմերից մեկում մարմնավորել է հենց ինքն իրեն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին