Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հասարակության շրջանում առավել հայտնի է «Կարգին Հասո» անվամբ, լուրջ առողջական խնդիրներ ունի:
Պարզաբանումներ ստանալու համար Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել դերասանուհու մտերիմ ըներներից մեկի` Մկրտիչ Արզումանյանի և նրա մորեղբոր` ռեժիսոր, բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար ու դերասան Արմեն Խանդիկյանի հետ: Վերջինս չհերքեց այդ տեղեկությունը` պատասխանելով.
«Այո, առողջական խնդիրներ եղել են, բայց, Փառք Աստծո, ամեն ինչ դեպի լավն է գնում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Խանդիկյանը` չցանկանալով ավել մանրամասներ հաղորդել:
Մկրտիչ Արզումանյանն էլ`«Կարգին Մկոն», ի տարբերություն Արմեն Խանդիկյանի, հերքեց դերասանուհու առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը` նշելով, որ նման բան չկա և որ վերջերս է խոսել Հասմիկի հետ, ով իրեն շատ լավ էր զգում:
Asekose.am-ի թղթակիցը, լուրի իսկությունը ստուգելու համար, բնականաբար, կապ հաստատեց նաև ամերիկաբնակ դերասանուհու հետ` միաժամանակ տեղեկացնելով մորեղբոր հետ ունեցած զրույցի մասին:
Ներկայացնում ենք Հասմիկ Ղարիբյանի մեկնաբանությունը.
«Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»:
Asekose.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում Հասմիկ Ղարիբյանին: