Վերջին կես տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ երգչուհի Մայլի Սայրուսին կողոպտում են: Պարզվում է, որ օրերս Մայլիի լոսանջելեսյան բնակարանից կրկին գողացել են նրա թանկարժեք զարդերը և ի տարբերություն նախորդ անգամի` այս անգամ գողերն իրենց են վերցրել նաև երգչուհու Maserati Quattroporte մակնիշի մեքենան, որը նա ձեռք էր բերել վերջին ամիսների ընթացքում:
Կողոպուտի օրը երգչուհին տանը չի եղել: Այդ մասին նրան հայտնել է իր օգնականը:
Հիշեցնենք, որ հենց այս նույն բնակարանը կողոպուտի էր ենթարկվել նաև անցած տարվա նոյեմբեր ամսին: Այդ անգամ կողոպտչին հաջողվել էր իր հետ տանել ընդհանուր 100.000 դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր: