Ինչպես արդեն հայտնի է, Քարդաշյանների ընտանիքի կողմից նկարահանավող ռեալիթի-շոուն այդքան էլ դրական արձագանքների չի արժանանում: Շատ հայտնիներ ցանկություն չունեն, որպեսզի անգամ իրենց անունը շոշափվի այդ ծրագրի հետ:
Այս հանգստյան օրերին Լոս-Անջելեսում կայացել է Summer Sessions երեկույթը, որտեղ ներկա են եղել ամերիկյան մի շարք հայտնի անձինք, այդ թվում նաև` Քարդաշյան ընտանիքը: Երեկոյի դիջեյներից մեկը նրանց ընտանիքի բարեկամներից մեկն է եղել, ինչի պատճառով էլ հենց տեղում սկսվել է ռեալիթի-շոուի հերթական սերիայի նկարահանումը:
Տեղեկանալով նկարահանման մասին` հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է ներկա գտնվել երեկոյին մինչև այն պահը, երբ նկարահանող խումբը կանհետանա այնտեղից: Այնուամենայնիվ տեղեկացնենք, որ ավելի ուշ Լեոն ներկայացել և հաճելի ժամանակ է անցկացրել իր մտերիմ ընկերների հետ: