Հոլիվուդյան հայտնի դերասաններ Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆֆիտն ամուսնալուծվում են: TMZ ժամանցային կայքի փոխանցմամբ ամուսնալուծությունը տեղի է ունենում առանց ավելորդ աղմուկի և վեճերի: Միայն թե Գրիֆֆիտը պնդում է, որ դերասանը շարունակի ֆինանսապես ապահովել իրենց 17-ամյա դստերը:
Որպես պատճառ ամուսինները նշել են արդեն թևավոր դարձած «անհամատեղելի տարաձայնությունները», սակայն ըստ ասեկոսեների` իրականում Գրիֆֆիտը տեղի-անտեղի խանդում էր իր սեքս-խորհրդանիշ համարվող ամուսնուն: