Օրերս Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, տոնել է իր 37-ամյակը։
Ծննդյան գիշերը Քիմը ամուսնուն մատուցել է իր անակնկալը` նվիրելով հսկայական տորթ, որը Ուեսթի համերգային շրջագայության անունով է՝ Yeezus։
«Շնորհավորում եմ իմ ամուսնու` երկիր մոլորակի վրա իմ լավագույն ընկերոջ, ծննդյան օրը։ Դու փոխեցիր իմ ամբողջ կյանքը։ Քո վերաբերմունքը կյանքի հանդեպ ինձ ոգեշնչում է։ Ես այնքան եմ սիրում քեզ»,- իր միկրոբլոգում ամուսնուն շնորհավերել է Քիմ Քարդաշյանը։