▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանը պարզաբանում է ընկերուհի ունենալու լուրերը

Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երգիչ Միհրան Ծառուկյանը ոմն անծանոթուհու ուղեկցությամբ է: Ըստ շրջանառվող լուրերի`  վերջերս սոցիալական ցանցերում հաճախ են հրապարակվում Միհրան Ծառուկյանի և այս գեղեցկուհու համատեղ լուսանկարները, ով ըստ լուրերի` համարվում է երգչի ընկերուհին:  

 Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ, ով ասաց, որ լուսանկարների աղջիկը իր շատ մոտ ընկերոջ աղջիկն է. «Նույնիսկ ամոթ է, որ նման բան են արել. ես ընդամենը ներկա եմ եղել նրա ծննդյան արարողությանը և լուսանկարվել»:  

Asekose.am-ի թղթակցի այն հարցին, թե իրականում ինչ-որ մեկը կա՞ իր կողքին, Միհրանն ասաց.  «Ճիշտն ասած չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին»:  

Իսկ թե արդյո՞ք նրա այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ Միհրան Ծառուկյանի սիրտը զբաղված է, երգիչն ասաց, որ ոչինչ պետք չէ եզրակացնել:

Իսկ, թե ինչո՞ւ Միհրանը չցանկացավ անդրադառնալ դրան և պատասխանել, հետևությունները թողնում ենք ձեզ:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին