Դիտեք նաև՝
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել.
Այս կիրակի դուք դիտեցիք «POP հանրագիտարանի» վերջին թողարկումը։ Ուղիղ երեք տարի շարունակ ես ու Արփինեն փորձեցինք ստեղծել մի քիչ նոր, մի քիչ այլ ու մի քիչ ավելի «համարձակ» ֆորմատ։ Որքանով մեզ դա հաջողվեց, գիտեք դուք։ Ամեն դեպքում մենք նախաձեռնեցինք մեր բաժին «հեղափոխությունը»։ Հիմա արդեն շատերի համար է հեշտ անել այն, ինչի համար մենք երբեմն թանկ ենք վճարել։ Հպարտ ենք, որ մեր կողքին է եղել ահռելի լսարան։ Արդեն վաղն իմ կյանքում նոր փուլ է։ USArmenia–ի ուղիղ եթերում ամեն առավոտ ես «բարի լույս» կասեմ՝ նոր ու թարմ ձևաչափով, հագեցած ու օպերատիվ լրահոսով։ Բացի այդ որպես պրոդյուսեր ինձ է վստահվել արդեն իսկ սկանդալային համբավ ձեռք բերած մեգանախագիծ՝ "Glendale Life" reality show–ն։ Պատրաստ է նաև իմ ու գործընկերոջս նոր նախագիծը՝ mourmourLA բլոգը, որը ներկայացնելու է LA–ի fashion ու art անցուդարձը։ Հաջողություն բոլորիս…