Ռեփեր Թիմաթին «Մորուք» անվանումով տեսահոլովակ է ներկայացրել` բնորոշելով դա որպես «հակա-կոնչիտա» քայլ: Նրա հետ հանդես է եկել ռեփեր MC DONI-ն:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ռեփերը բավական կտրուկ է արտահայտվում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույցթի հաղթող Կոնչիտա Վյուրստի հասցեին: Վերջինիս աղմկահարույց հաղթանակից հետո Թիմաթին ասել էր.
«Ես, հավանաբար, իմ այս մեկնաբանություններով ինձ հավասարեցնում եմ այդ անասունի մակարդակին… թող այդպես լինի: Բայց ես չեմ ցանկանում, որ մի գեղեցիկ օր ստիպված լինեմ իմ երեխային բացատրեմ, թե ինչու են երկու տղամարդ համբուրվում կամ կինը ներկված մորուքով է քայլում եւ դա, իբր, նորմալ է»: