BURO24/7.ru-ն Ռուսաստանում ամենահայտնի և ամենահեղինակավոր fashion կայքն է, որը հայտնի է ու ընթերցվում է ոչ միայն Ռուսաստանում այլ նրա սահմաններից դուրս: Ունի մասնաճյուղեր Խորվաթիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում, Ադրբեջանում և Միջին Ասիայում: Buro-ի սեփականատերը և հիմնադիրը fashion ոլորտում մեծ հեղինակություն վայելող Միռա Դուման է:
Իր երեք ամյակի առթիվ կայքն իրականցրել է «Дружба народов» վերնագրով նախագիծ, որտեղ ներկայացվել են հետխորհրդային երկրների BURO-ի կողմից նկատված և ընտրված դիզայներները՝ իրենց մի քանի զգեստներով: Հայաստանից ընտրվել է Ֆաինա Հարությունյանը իր «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» հավաքածուի մի քանի նմուշներով: Հագուստները տեղափոխվել են Մոսկվա, նկարահանումը կատարվել է Մոսկվայում: Տեքստը, ոճը, մտահաղացումը և իրականացումը՝ BURO-ինն է :
Մյուս մասնակիցների և նրանց աշխատանքների հետ ծանոթանալու համար` այցելեք հետևյալ հղմամբ: