▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր ծննդյան տարեդարձի լուսանկարները

Քարդաշյանների ընտանիքը օրերս տոնել է Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի առաջնեկի` Նորթ Ուեսթի ծննդյան առաջին տարեդարձը: Հատուկ այդ օրվա կապակցությամբ նրանք կազմակերպել են մի ամբողջ տոնակատարություն` «Kidchella»  անվամբ:

Փոքրիկ աղջնակի ծննդյան բոլոր հյուրերին սպասվել են տարբեր անակնկալներ, այդ թվում` երաժշտական ծրագրեր, համեղ հյուրասիրություն, լողավազան, տարբեր ատրակցիոններ և այլն:

Ներկա հյուրերը օրվա ընթացքում զվարճացել են, ինչպես կարողացել են: Օրինակ, նրանցից ոմանք` փոքրիկի մորաքույրները` Քայլին և Ջեները, բարձարացել են բեմ և սկսել են կատարել Քանյե Ուեսթի ստեղծագործությունները:

Դատելով լուսանկարներից` կարելի է ենթադրել, որ Նորթի ծննդյան տարեդարձը կազմակերպված է եղել հնդակական մոտիվներով, նույնիսկ Քիմի քույրը` Քլոեն, տոնակատարությանը ներկայացել է հին ժամանակներում հայտնի հնդկական ավանդական համազգեստով, որի գլխավոր տարրը, իհարկե, գլխի վրայի հսկայական փետուրներն են:



 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին