20-ամյա երևանաբնակ դիզայներ Ռուբեն Բաղդասարյանը` տեղեկանալով երգչուհի Բեյոնսեի սպասվող «ON THE RUN» շրջագայության մասին, նրա համար երկու շապիկներ է հեղինակել և դրանք ուղարկել երգչուհու պաշտոնական էջին: Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել երիտասարդ դիզայների հետ, ով պատմել է իր և Բեյոնսեի սպասվող համագործակության մասին.
«Այդ շրջագայությունն իմ ոգեշնչման աղբյուրն է եղել, տեղեկանալով դրա մասին` նրանց ուղարկել եմ իմ հեղինակած շապիկները: Օրեր անց Բեյոնսեիի թիմից արձագանք եմ ստացել, նրանք հավանել են իմ աշխատանքները և առաջարկել համագործակցել»:
Ռուբենի խոսքով` որպես դիզայներ աշխատում է 17 տարեկանից, տարբեր հեղինակավոր դիզայներների հետ է համագործակցել, մասնակցել է մրցույթների, սակայն դրանցից հետո որևէ արձագանք չի ունեցել: Սակայն Ռուբենը դժվարացավ հստակեցնել, թե երբ կսկսի իր համագործակությունն աշխարհահռչակ երգչուհու հետ.
«Ոչինչ չեմ կարող ասել, սպասում եմ նրանց հետագա պատասխաններին: Իսկ առաջին արձագանքից հետո պատրաստել եմ տեսանյութ, որում ցուցադրել եմ Բեյոնսեի շրջագայության համար պատրաստած աշխատանքներս»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան