Աստղային և էլիտար ևս մեկ հարսանիք է սպասվում այս ուրբաթ Երևանում. Դերասան Աշոտ Ղազարյանի որդին` Արմանն, ամուսնանում է Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դստեր`Տաթևիկի հետ:
Հարսանիքին, որ տեղի է ունենալու «Օջախում»-ում, մասնակցելու են հյուրեր ինչպես շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այնպես էլ քաղաքական էլիտայից. նորապսաների հարսանեկան արարողությանը սպասվում է նաև Սերժ Սարգսյանի ներկայությունը:
Արման Ղազարյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում, նաև զբաղվում է երգահանությամբ. նրա վերջին երգը`«Որ լինի հեքիաթ», կատարել է Արմինկան:
Հիշեցնենք, որ փեսայի հայրն` Աշոտ Ղազարյանը Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետության տոնի առթիվ արժանացել է պետական պարգևի:
Asekose.am-ը շնորհավորում է նորապսակներին:
Լուսանկարը` Արման Ղազարյանի ֆեյսբուքյան էջից