▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

VARDA-ն մերկապար կդասավանդի Հալաբյան փողոցում

Մերկապարուհի VARDA-ն որոշել է pole-dance-ի դպրոց հիմնել։ Իր միկրոբլոգում պարուհին կատարել է հետևյալ գրառումը.

«Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ հայտարարված է ընդունելություն VARDA-ի հետ pole-dance սովորելու համար։ Դեռևս մեր LADIES DANCE SCHOOL «BURLESQUE by VARDA»- ում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այդ պատճառով մենք տեղափոխվել ենք Հալաբյան փողոց տուն 13:

Pole-dance-ի պարապմունքները անձամբ ես եմ անցկացնելու երեք տարբերակով։

1. Խմբակային պարապմունքներ 7 հոգով (հինգշաբթի 15:00-16:00 և շաբաթ 19.00-20.00) մեկ պարապմունքի արժեքը՝ 1500 ռուբլի։

2. Պարապմունքներ ընկերուհու հետ (Ձեր առաջարկած ժամերին) մեկ հոգու համար՝ 3000 ռուբլի։

3. Անհատական պարապմունքներ (Ձեր առաջարկած ժամերին)  արժեքը՝ 5000 ռուբլի։

Մեկ պարապմունքի ընթացքում Դուք կարող եք բարելավել Ձեր կառուցվածքի ձգվածությունը, դառնալ ավելի պլաստիկ և սովորել մի քանի շարժումներ ձողի վրա։

Ուշադրություն, տեղերը սահմանափակ են, այդ պատճառով նախօրոք գրանցվեք՝ զանգահարելով +7 985 979 93 89 հեռախոսահամարով։

Խորհուրդ եմ տալիս պարապմունքների համար Ձեզ հետ բերել կարճ շորտեր, եւ բարձրակրունկ հարմար կոշիկներ։

Պարապմունքներից առաջ ոչ մի կոսմետիկ միջոց մի օգտագործեք (օրինակ, ոտքերի խոնավացնող քսուք), քանի որ ձողի վրա կսայթաքեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին