▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը կրկին առանց կրծկալի է

Այն բանից հետո, երբ իր մասին բուռն խոսակցությունները դեռ չեն դադարել, Քիմ Քարդաշյանը կրկին բոլորին խոսելու առիթ է տալիս` հերթական անգամ հանրության շրջանում հայտնվելով առանց կրծկալի: Այս անգամ պապարացցիներին հաջողվել է ռեալիթի շոուի աստղին լուսանկարել Լոս Անջելեսում: Նա ամբողջությամբ սև է հագել, կրկին խորը կտրվածքով, և ռեալիթի-շոուի աստղի կրծքերը երևում են:

Տեղեկացնենք նաև, որ լուրեր են պտտվում այն մասին ,որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 11-ամսեկան դուստրը` Նորին, ով հազիվ է «հայրիկ» բառն արտաբերում, սկսել է ֆրանսերենի դասեր անցնել: Փոքրիկ Նորին շաբաթը 3 անգամ ֆրանսերենի դասեր է անցնում: Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է.«Նրանք ուզում են, որ Նորին ֆրանսերեն սովորի, քանի որ նրանք ընտանիքով շատ ժամանակ են անցկացնելու այդ երկրում»:

 

Ի դեպ, վերջերս Քիմ Քարդաշյանի` անդադար առանց կրծկալի հանրությանը ներկայանալը դարձել էր Вечерний Ургант հաղորդման ակնարկներից մեկը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին