Հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինի ընտանիքում նոր ողբերգություն է տեղի ունեցել։ Մահացել է երգչի քրոջ մեկուկես տարեկան տղան:
Instagram իր էջում Ագուտինը հրապարակել է փոքրիկ երեխայի գերեզմանախաչի լուսանկարը.
«Տասը օր է անցել այն, օրից, երբ մահացել է Մատվեյչիկը, իմ հայրական քրոջ որդին։ Մինչ հուղարկավորությունը Տեր հայրն ասաց, որ աստծու կամոք լույս աշխարհ եկած յուրաքանչյուր մարդ ընդմիշտ ապրում է, պարզապես կյանքը երկրի վրա տարբեր մարդկանց տարբեր ժամկետներով է տրված։ Միգուցե այդպես է, բայց դա չի հանգստացնում մեր հոգիները։ Ես հասկացա, որ երբեք այդքան փոքր դագաղ չէի տեսել, որի մեջ դնում են այդքան փոքր մարդու։ Նա բնածին սրտի արատ ուներ։ Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մի սովորական մրսածությունը բարդացրել է երեխայի առողջական վիճակը և երկու օր անց տղան մահացել է։ Մոր վիշտը անհնար է բառերով նկարագրել, բայց ապրի նա, դեռ դիմանում է։ Պարզապես նրա հրեշտակը շատ շուտ հեռացավ իր ժամանակավոր կացարանից։ Նրա հոգին այսօր թռչում է, թեկուզ հիմա։ Նա արդեն կես ճանապարհին է. նա հասնում է երկնքին եւ ճախրում՝ առանց տխրության և անհանգստության։ Նա մեզ հետ խոսում է... 26.06.14»,-գրել է Լեոնիդ Ագուտինը: