Օրերս հայտնի ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ավագ դուստրը` Վիկտորյա Կրուտայան, ամուսանցել է: Ըստ որոշ լրատվամիջոցների` հարսանեկան արարողությունն անց է կացվել ԱՄՆ-ում, իսկ ավելի կոնկրետ` Նյու-Յորքում: Նշենք, որ զույգի հարսանիքին բացի իրենց ամենամտերիմ մարդկանցից, ներկա են գտնվել նաև ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի արտիստները` Ալսու, Վլադիմիր Վինոկուր, Անդրեյ Մալախով, «А студио» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան և այլն: Համացանցում հայտնված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ ոչ հարսի ընտրյալը, և ոչ էլ նրա հայրը ոչինչ չէին խնայել արարողությունը էլ ավելի շքեղ և հիշելի դարձնելու համար: Սիրելի դստերը դեպի խորան են ուղեկցել նրա ծնողները` մայրը` Օլգա Կրուտայան, և հայրը` Իգոր Կրուտոյը:
Նշենք, որ այն տարածքը, որտեղ որ անցկացվել է արարողությունը, զարդարված է եղել սպիտակ ծաղիկներով և ճերմակ գորգով, իսկ ներկա գտնվող հյուրերը հնարավորություն են ունեցել լուսանկարվելու հազարավոր շքեղ վարդերով պատրաստված պատի մոտ. ի դեպ` նման պատ եղել է նաև որոշ ժամանակ առաջ կայացած Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանիքի ժամանակ:
Նշենք, որ Վիկտորյայի ընտրյալը հայտնի բիզնեսմեն Դավիդ Բերկովիչն է, ով համարվում է Մոսկվայի ամենահայտնի մի քանի ռեստորանների սեփականատերը:
Չնայած` Իգոր Կրուտոյը իր սիրելի դստեր համար ոչինչ չէր խնայել, տեղեկացնենք սակայն, որ Վիկտորյան Կրուտոյի կնոջ` Օլգայի` առաջին ամուսնությունից ծնված դուստրն է: