▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Քոչարյանը պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին

Մերի Քոչարյանը տարիներ շարունակ հանդես է գալիս Հանրային Ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլում, ինչպես նաև փոքրիկը հանրությանը հայտնի է իր անհատական կատարումներով: Մերիի առաջին երգը  կոչվում է «Ոնց համոզեմ»,  որի համար     նկարահանվել  է նաև տեսահոլովակ:

Նա բոլորովին վերջերս հանդես եկավ իր  երկրորդ երգով՝ «Տոնդ Շնորհավոր»վերնագրով,որի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, և  որի հիման վրա

ևս տեսահոլովակ կլինի:

Այս տարի նա պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ» ամենամյա

երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին:

«Ինձ համար հաղթելն ինքնանպատակ չէ, ես ուզում եմ պատվով մասնակցել   մրցույթին»,- ասում է փոքրիկը:

Ինչպես տեղեկացանք Մերիից երգն արդեն պատրաստ է, այժմ բեմադրական 

աշխատանքեր են կատարվում:

«Բոլորովին վերջերս իրականացրեցինք նոր ֆոտոշարք,  որը սիրով ներկայացնում եմ ձեզ,սպասեք անակնկալների»,- հավելեց Մերին: 

Փոքրիկ երգչուհուն մաղթենք հաջողություններ և սպասենք անակնկալների:

Տեղեկացնենք նաև, «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին