▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս Վարդապետը հարսին և փեսային նվիրված երգ է գրել

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ նա երգ է գրել հարսի և փեսային նվիրված.

 ՆՈՐ ԵՐԳ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ՎԱՀԱԳ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ ԳՐՎԱԾ


Այս տարի Մարսելում ամուսնացավ իմ շատ սիրելի Քոչարյան ընտանի փոքր ուստրը (տղան) Վահագնը Հայաստանում ծնված Քրիստինեի հետ։ Քանի որ այդ ընտանիքը իմ ամենասիրած հայկական ընտանիքներից մեկն էր, որոնց զավակներն իմ աչքի առաջ մեծացան, իսկ նրանց գերդաստանի բոլոր անդամներն ինձ հարազատ անձինք էին դեռ Երևանից, որոշեցի շնորհավորանքս առաքել երաժշտությամբ և ծնվեց այս երգը։ Նախ ծնվեց երաժշտությունը, իսկ քիչ անց նաև բառերը։ Ձայնագրությունը կատարվել է մեր հանրաճանաչ երգիչ ՀԱՅԿՈՅԻ ստուդիայում, գործիքավորումն իրականացրել է Արման Սարգսյանը, մեներգիչներն են ծանոթ երգիչ Կարո Պոլոյանն ու երգչուհի Զարուհի Հովակիմյանը, գիտարահարը տաղանդաշատ Արտուր Սողոյանն է, իսկ մեկենասը Հակոբ Արշակյանը։
Լսեք, թերևս Ձեզ էլ այն դուր գա որպես երգ։

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին