Երգչուհի Ռիհաննան բացի հանրության շրջանում մերկ հայտնվելուց և երկրպագուներին շոկի ենթարկելուց, ժամանակ առ ժամանակ կարողանում է զարմացնել նաև իր էպոտաժային կերպարներով: Այսպես, օրերս Ռիհաննային Նյու-Յորքի փողոփցներից մեկում նկատել են «գիշերանոց» հիշեցնող զգեստով զբոսնելիս: Իր վերջնական տեսքը ստանալու համար Ռիհաննան իր «տարօրինակ» զգեստը համալրել է Converse սպորտային կոշիկներով և ջինսե վերարկուով։ Նշենք, որ այս կերպարով երգչուհին այցելել է Գերմանիա-Բրազիլիա ֆուտբոլային խաղին։



