Այս պահին Լատվիայում են գտնվում «Նոր Ալիք 2014» մրցույթի մասնակիցներից 4-ը, որոնց թվում է նաև Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը, ով այնտեղ է մեկնել է երաժշտական պրոդյուսերի` Անդրեի հետ:
Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2014» մրցույթը կայանալու է հուլիսի 22-ից հուլիսի 27-ը
ընկած ժամանակահատվածում. մասնակիցները մրցույթային օրերի ընթացքում կատարելու են երեք ստեղծագործություն` համաշխարհային հիթ, սեփական երկրի հիթ և մրցույթային երկրորդ օրը մասնակիցները պետք է զուգերգով հանդես գան նախորդ տարիներին տվյալ երկիրը ներկայացրած մասնակցի հետ. նշենք, որ մեր մասնակից Սոնա Ռուբենյանը զուգերգով հանդես կգա 2008թ-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Մհերի հետ` կատարելով Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունը: