Երգչուհի Լոլիտայի երկրպագուների շրջանում իսկական իրարանցում են առաջացրել այն տեղեկությունները, ըստ որոնց` երգչուհին վիճել է իր ներկայիս ամուսնու հետ և, ավելին, պատուհանից դուրս է նետել նրա բոլոր իրերը:
Պարզվում է` կոնֆլիկտային այս իրավիճակն ամենևին էլ կապ չունի Լոլիտայի օրինական ամուսնու հետ: Երգչուհին շտապել է հանգստացնել իր երկրպագուներին` ասելով, որ այդ տեսարանն ընդամենը նախատեսված է եղել իր նոր տեսահոլովակի նկարահանումների համար:
«Դիման իմ 5-րդ ամուսինն է և այս ամենը նրան չի վերաբերվում, իսկ նախկին 4 ամուսիններս իմացան, թե դա ինչ է նշանակում »,- ասել է Լոլիտան: