Shamshyan.com-ը գրում է, որ այսօր հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ 45-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ՝ Ս. Գրիգորյանն ու Տ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է վթարի մասին տեղեկությունն, վարորդների մտերիմները ավտոմեքենաները տեղափոխել էին վթարի վայրից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտայի հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում