ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին խաղերի ընթացքում գտնվում էր Բրազիլիայում, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել հոլիվուդյան հայտնի դերասան Ժերարդ Բատլերի հետ՝ այն մակագրելով. Վայելում ենք Ռիոն:
Ի դեպ, ի սկզբանե` Սամվել Ֆարմանյանը վերնագրում խառնել ու գրել էր «Enjoying Rio de Janeiro with Russel Crowe (Gladiator)! Hotel Fasano»...
Այս լուսանկարից հետո ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ, իբրև հումոր, «Ժերարդ Բատլերի անունից» է տարածել նույն լուսանկարը՝ այն մակագրելով. Վայելում ենք Ռիոն՝ Արմեն Աշոտյանի հետ: