«Սլավյանսկի բազար 2014» երգի մրցույթի շրջանակներում, որն անցկացվում է Վիտեբսկում, հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ոտքի շրջանում ծանր վնասվածք է ստացել: Բժկի այցելությունից հետո Կիրկորովի բոլոր կասկածները` կապված ոտքը կոտրելու հետ, վերացել են: Սակայն մինչ այսօր երգիչը չի կարողանում առանց որևէ մեկի օգնությամբ կամ առանց ձեռնափայտի քայլել:
Տեղեկացնենք, որ չնայած այս դժբախտ պատահարին` Կիրկորովը որոշել է չհետաձգել իր համերգային շրջագայությունները:
Հիշեցնենք, որ այս տարի «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնում է 28-ամյա Տիգրանուհի Շահինյանը: