Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ջերմորեն, ի սրտե շնորհավորում եմ իմ սիրելի ընկերներին՝ ՀՀ վաստակավոր արտիստներ ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, իմ լավ ու անուշիկ ՍԻՐՈՒՇՈՅԻՆ, ԼԵՎՈՆԻՆ՝ տատիկ ու պապիկ, մայր ու հայր դառնալու առթիվ...
Թող օրհնյալ լինի փոքր Ռոբերտ Քոչարյանի ծնունդը, թող իմ ընկերների հարկի տակ ուրախությունն անափ ու անսահման լինի...
Հիշեցնենմք, որ այսօր առավոտյան ծնվել է Սիրուշոյի և Լևոնի առաջնեկը: Ի դեպ, ինչպես և կանխատեսում էին, երջանիկ ծնողները տղա երեխա են ունեցել, ով Քոչարյանների ընտանիքում առաջ արու թոռնիկն է: Նշենք, որ այս պահին Սիրուշոյի կողքին է նաև մայրը` Սյուզան Մարգարյանը: