Այսօր հասարակության շրջանում ուղղակի զարմանք է առաջացրել Լատվիայի արտաքին գործերի նախարարի` Էդգարս Ռինկեւիչսի կողմից ընդունած որոշումը, ըստ որի` Լատվիայում այսուհետև կգործի «սև ցուցակ», որտեղ կհայտնվեն մշակույթի մի շարք գործիչներ: Նշենք, որ տվյալ որոշումն ընդունվել է` ելնելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից: Ըստ տեղեկությունների` ցուցակում հայտնված մարդիկ իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության խափանմանը:
Տեղեկացնենք, որ սև ցուցակում հայտնված մարդիկ, որոնց մուտքն արգելվել է Լատվիա, երգիչ Օլեգ Գազմանովն է, երգչուհի Վալերիան է և Իոսիֆ Կոբզոնը:
«Ես արդեն այս հարցով կապվել եմ Ռուսաստանի ԱԳ նախարարի` Սերգեյ Լավրովի հետ, ով, ցավոք, այս պահին, երկրում չէ: Ես դեռ կհասկանամ, թե ինչ պետք է անեմ: Ոչ ոք չի կարող ներազդել լատվիական դիվանագետների վրա: Ապուշ է այդ ԱԳ նախարարը, ընտրություններից առաջ իր PR-ով է զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը: